ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն` ըստ Interfootball-ի հետևորդների 📸
Interfootball-ն, անցնող օրերին Telegram-ում անցկացված տարբեր հարցումների միջոցով, պարզեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որնի ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Արոն Ռամսդեյլ («Արսենալ»)
Պաշտպաններ – Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Զինչենկո («Արսենալ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Վիլիամ Սալիբա («Արսենալ»)
Կիսապաշտպաններ – Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Կևին դե Բրույնե (բոլորը` «Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Բուկայո Սակա («Արսենալ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Գլխավոր մարզիչ – Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
