ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն` ըստ Interfootball-ի հետևորդների
Անգլիական Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանը մոտենում է իր տրամաբանական ավարտին. մայիսի 22-ին կկայանա վերջին` 38-րդ տուրը, որի ընթացքում էլ առաջնությունը կստանա իր հանգուցալուծումը։
Անցնող օրերին ընթացքում Interfootball-ի Telegram-ի էջում տեղադրվեցին տարբեր հարցումներ` պարզելու 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Հավաքականը հավաքվել է 4-3-3 սխեմայով, որն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)
Պաշտպաններ – Ժոաո Կանսելու («Մաչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Վիրջիլ վան Դեյկ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (երկուսն էլ` «Լիվերպուլ»)
Կիսապաշտպաններ – Ռոդրի, Կևին դե Բրույնե (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Տիագո Ալկանտարա («Լիվերպուլ»)
Հարձակվողներ – Հին Մին Սոն («Տոտենհեմ»), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Գլխավոր մարզիչ – Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)
Հ.Գ. Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների
