ԱՊԼ-ի ֆուտբոլիստներին առաջարկել են գնել Covid-19 -ի դեմ պատվաստման կեղծ QR կոդեր

ԱՊԼ-ի ֆուտբոլիստներին առաջարկել են գնել Covid-19 -ի դեմ պատվաստման կեղծ QR կոդեր

26/10/2021 - 18:42

Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներին խաբեբաներն առաջարկել են ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող QR կոդեր։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Պրեմիեր լիգայի չորս ակումբներ արդեն հաստատել են, որ իրենց ֆուտբոլիստներին առաջարկել են 1000 ֆունտի դիմաց գնել պատվաստումը հաստատող կեղծ վկայականը։

Նշվում է, որ ակումբների ղեկավարներին ֆուտբոլիստներն անձամբ են տեղեկացրել այդ մասին, սակայն հայտնի չէ` արդյո՞ք նրանցից որևէ մեկն օգտվել է և գնել է կեղծ QR կոդ, թե` ոչ։

Ըստ վերջին տվյալների` Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 68%-ն ամբողջությամբ պատվաստվել է, իսկ 81%-ը` ստացել է դեռևս միայն առաջին չափաբաժինը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023