ԱՊԼ-ի փառքի սրահի բացումը կորոնավիրուսի պատճառով տեղի չի ունենա
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ԱՊԼ-ի փառքի սրահի բացումը կորոնավիրուսի տարածման և զարգացման պատճառով, տեղի չի ունենա։
Բացման արարողությունը պետք է տեղի ունենար մարտի 19-ին։ Իրադարձության հետաձգման պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն մոտ օրերս կհայտարարվի դրա մաին։
Փառքի սրահի բացման որոշումը կայացվել է սույն թվականի փետվարին, որի մեջ պետք է ներառվեն 1992 թվականից ի վեր ԱՊԼ-ում հանդես եկող խաղացողները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնապես հայտնի դարձավ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հովանու տակ ընթացող չորս գլխավոր առաջնությունները՝ Պրեմիեր լիգան, Չեմպիոնշիփը, Առաջին լիգան և Երկրորդ լիգան, մինչև ապրիլի 4-ը դադարեցվել են։
# ԱՊԼ, Առաջին Լիգա, Երկրորդ Լիգա, Չեմպիոնշիփ