ԱՊԼ-ի մրցավարներն ավելի հաճախ դեղին քարտեր ցույց կտան ֆուտբոլիստներին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումների ընթացքում ֆուտբոլիստների միջև մենապայքարների և բախումների հետևանքով մրցավարներն ավելի հազվադեպ կնշանակեն տուգանային հարվածներ, իսկ դրան զուգահեռ կբարձրանա խախտումներ արձանագրելու շեմը:
Այդուհանդերձ, այն մենապայքարները, որոնք կհամարվեն «ոչ խոհեմ», կշարունակեն պատժվել դեղին քարտերով, իսկ այն ֆուտբոլիստը, ով «մրցակցի անվտանգությունը սպառնալիքի տակ է դրել», կհեռացվի դաշտից:
Բացի դրանից, ֆուտբոլիստներին ավելի հաճախ կտրվեն դեղին քարտեր՝ մրցավարների հետ վիճաբանությունների համար: Եթե մրցավարին շրջապատում են մի քանի ֆուտբոլիստներ, վերջինս իրավունք կունենա նրանցից մեկին միանգամից դեղին քարտ ցույց տալ: Ընդ որում, նման դեպքերում մրցավարը կկարողանա դեղին քարտով պատժել իրեն շրջապատած բոլոր ֆուտբոլիստներին:
Գրեթե ցանկացած խաղացող, ով հեռվից կվազի մրցավարի ուղղությամբ՝ որևէ հարցի շուրջ վիճաբանելու, անմիջապես զգուշացում կստանա:
Նոր օրենքը տարածվելու է նաև ակումբների մարզչական շտաբների անդամների վրա: Բանն այն է, որ այսուհետ մրցավարներն իրավունք կունենան միանգամից դեղին քարտ ցույց տալ, եթե թիմերից յուրաքանչյուրի տեխնիկական գոտում մեկից ավելի մարզիչ գտնվելիս կլինի:
Մարզիչների կողմից մրցավարների և մրցակիցների նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում պատժվելու է կարմիր քարտով, իսկ հեռացումից հետո նրաք չեն կարող հանդիպմանը հետևել տրիբունայից:
Ընդհանուր առմբմամբ՝ Պրեմիեր լիգայի մրցավարները կսկսեն ավելի հետևողական պատժել այն մարզիչներին, ովքեր կլքեն տեխնիկական գոտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի հանդիպումների ընթացքում մրցավարները կփոխհատուցեն գոլերի տոնակատարությունների, 11-մետրանոցների և հեռացումների համար կորցրած ժամանակի դիմաց:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2023/24 մրցաշրջան, ԱՊԼ