ԱՊԼ-ի մնացած հատվածը, հնարավոր է, անցկացվի Չինաստանում
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ԱՊԼ-ի մնացած հատվածը, հնարավոր է, խաղարկի Չինաստանում։
ԱՊԼ-ը ներկայացնող ակումբներից մեկի նախագահը, ում անունը չի նշվում, առաջարկում է խաղերն անցկացնել Չինաստանում, սակայն մյուս ակումբների ղեկավարները մերժել են այդ առաջարկը։ Ակումբների նախագահների նոր հանդիպումը պետք է տեղի ունենա այսօր՝ մարտի 3-ին, որի շրջանակում պետք է քննարկվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջաց ճգնաժամից դուրս գալու ելքերը։
Նշենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները երբևէ Անգլիայի տարածքից դուրս տեղի չեն ունեցել։
# ԱՊԼ, կորոնավիրուս