ԱՊԼ-ի ճակատագիրը կարող է որոշել մեկ ակումբի ձայնը

ԱՊԼ-ի ճակատագիրը կարող է որոշել մեկ ակումբի ձայնը

10/05/2020 - 13:57

Անգլիական Պրեմիեր լիգան, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անորոշ ժամանակով դեռևս ընդհատված է, հնարավոր է, չվերսկսվի և մնա անավարտ։

Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հրապարակել է այն անհրաժեշտ պայմանները, որոնք իրագործելու դեպքում հնարավոր կլինի շարունակել առաջնությունը։ Առաջին պայմաններից մեկը հանդիպումները չեզոք մարզադաշտերում անցկացնելը, որի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել երկրպագուների կուտակումներից։

Այն ակումբները, որոնք գտնվում են մրցաշարային աղյուսակի ստորոտում, չեն ցանկանում զրկվել սեփական մարզադաշտի առավելությունից։ «Վոթֆորդը», «Աստոն Վիլլան» և «Բրայթոնն» արդեն իրենց դժգոհությունն են արտահայտել այդ հարցի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Նորվիչը» և «Վեսթ Հեմը» ևս պատրաստ են միանալ այդ բողոքին, սակայն նրանք պատրաստ են խաղալ չեզոք մարզադաշտերում միայն այն պայմանով, որ ոչ մի ակումբ դուրս չի մնալու բարձրագույն առաջնությունից։

Երկուշաբթի՝ մայիսի 11-ին, ԱՊԼ-ի ղեկավարության և ակումբների ներկայացուցիչների միջև տեղի է ունենալու տեսակոնֆերանս, որի ընթացքում կքննարկվի առաջնության ճակատագիրը։ Որպեսզի ընդունվի չեզոք մարզադաշերում առաջնությունը շարունակելու որոշումը, ապա անհրաժեշտ է նվազագույնը 14 ակումբի ձայն։ Այպսիսով, ցանկացած ձայն կարող է դառնալ վճռորոշ։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի շրջանակում մնացել է անցկացնել 92 հանդիպում, իսկ «Լիվերպուլին» ժամանակից շուտ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար անհրաժեշտ է հաղթել երկու հանդիպում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023