ԱՊԼ-ի հանդիպումն առաջին անգամ կսպասարկի օտարերկրացի մրցավար
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, 6-րդ տուրի շրջանակում կայանալիք «Վոթդորդ» – «Նյուքասլ» հանդիպումը կսպասարկի ավստրալացի Ջարեդ Ջիլեթի մրցավարական անձնակազմը։
Այսպիսով, Ջիլեթը կդառնա առաջին օտարերկրացի մրցավարը, ով երբևէ սպասարկել է Պրեմիեր լիգայի հանդիպում։
Հավելենք, որ 34-ամյա մրցավարը 2018/19 մրցաշրջանից սկսած սպասարկել է նաև Չեմպիոնշիփի հանդիպումներ։
Նշենք, որ «Վոթֆորդ» – «Նյուքասլ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին` Երևանի ժամանակով 18:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Նյուքասլ, Ջարեդ Ջիլեթ, Վոթֆորդ