ԱՊԼ-ը կշարունակվի տասը չեզոք մարզադաշտերում
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, անգլիական Պրեմիեր լիգայի մնացած 92 հանդիպումները կանցկացվեն 10 չեզոք մարզադաշտերում։
Երեկ՝ մայիսի 1-ին, տեսակոնֆերանս է տեղի ունեցել Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների, բժշկական անձկազմների և ակումբների ներկայացուցիչների հետ։ Ակումբները միաձայն որոշել են անկախ ամեն ինչից վերսկսել և ավարտին հասցնել մրցաշրջանը, սակայն դրա համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները պետք է ընտրեն տասը չեզոք մարզադաշտ, որտեղ էլ կանցկացվեն մնացած հանդիպումները։ Այդ որոշումը կապված է այն բանի հետ, որ ակումբների ղեկավարները և ԱՊԼ-ի ներկայացուցիչները ցանկանում են երկրպագուներին զերծ պահել մարզադաշտերի մոտ հավաքվելուց, ինչպես դա եղել էր, օրինակ, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ ՊՍԺ 2։0 «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումից հետո, երբ փարիզյան ակումբի բազմահազար երկրպագուներ հավաքվել էին «Պարկ դե Պրենս» մարզադաշտի մոտ՝ տունելու սիրելի թիմի հաղթանակը։
Նոր պահանջներ կլինեն նաև մարզումային ծրագրերի հետ կապված։ Բոլոր ֆուտբոլիստները մշտապես պետք է մարզաբազա ժամանեն սպորտային համազգեստով և կրեն դիմակ։ Նրանք մարզաբազայում չպետք է ընդունեն լոգանաք և չօգտագործեն սնունդ փակ տարածություններում։ Եթե որևէ ակումբ ցանկանում է կերակրել խաղացողներին, ապա սնունդը պետք է առաքվի խաղացողներից մեկի մեքենայով։ Բժշկական օգնություն թույլատրվելու է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ բուժանձնակազմը պետք է «զինված» լինի ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցներով։
Նշվում է, ակումբները դիտարկում են մարզումներին վերադանալ մայիսի վերջին, իսկ առաջնությունը հավանաբար կշարունակվի և ավարտին կհասցվի հունիս-հուլիս ամիսներին։
# ԱՊԼ, կորոնավիրուս