Աչերբին առաջին գոլն է խփել եվրագավաթային մրցաշարերում 🎥

Աչերբին առաջին գոլն է խփել եվրագավաթային մրցաշարերում 🎥

07/05/2025 - 11:10

«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին կարիերայում առաջին գոլն է խփել եվրագավաթային մրցաշարերում։

37-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում մրցակցի դարպասը գրավել է 90+3-րդ րոպեին։

Իտալացի պաշտպանի գոլը թույլ է տվել «ներաձուրիին» հավասարեցնել խաղի (3:3) ու դիմակայության (6:6) հաշիվը։

Դիմակայությունը շարունակվել է լրացուցիչ ժամանակում, որտեղ միլանյան գրանդը Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է 4:3 հաշվով ու դուրս եկել եզրափակիչ։

Աչերբին «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայում անցկացրել է 36-րդ հանդիպումը։ Նա նաև 26 հանդիպման մասնակցել է Եվրոպա լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023