Աշրաֆ Հակիմին մեկնել է Միլան?
«Ռեալի» եզրային պշապտան Աշրաֆ Հակիմին, ով վերջին երկու մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի» կազմում, մեկնել է Միլան՝ ավարտին հասցնելու «Ինտեր» տեղափոխությունը։ Այդ մասին Twitter-ի իր օգտահաշվում տեղեկացրել է Ալեսանդրո դե Ֆելիչեն՝ հրապարակելով հետևյալ տեսանյութը․
Այօսր՝ հունիսի 30-ին, Հակամին միլանյան ակումբի համար պետք է բուժզննում անցնի, ինչից հետո պայմանագիր կկքնի «Ինտերի» հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակիմին «ներաձուրիների» կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կկազմի 5 մլն եվրո։ «Կապտասևերը» մարոկկացի 21-ամյա լատերալի համար կվճարի 40 մլն եվրո։
# Աշրաֆ Հակիմի, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ