Աշոտ Մովսիսյանը` Մ23 ԵԱ-ի չեմպիոն 🎥
Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Աշոտ Մովսիսյանը (+110կգ) դարձավ չեմպիոն։
Մովսիսյանը մինչև 23 տարեկանների պայքարում գրանցեց երկամարտի 384կգ (168+216) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։
21-ամյա ծանրորդը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե, իսկ հրումում` ոսկե։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am