Աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահներն` ըստ Transfermarkt-ի
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների լավագույն տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը.
- Դիոգու Կոշտա («Պորտու») – 45 մլն եվրո
- Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ) – 45 մլն
- Մայք Մենյան («Միլան») – 45 մլն
- Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ») – 45 մլն
- Արոն Ռամսդեյլ («Արսենալ») – 40 մլն
- Էդերսոն («Մանչեսթեր Սիթի») – 40 մլն
- Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») – 35 մլն
- Անդրե Օնանա («Ինտեր») – 35 մլն
- Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») – 35 մլն
- Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ») – 35 մլն
Նշենք, որ լավագույն տասնյակից դուրս է մնացել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, ով նույնպես գնահատվում է 35 մլն եվրո, սակայն Transfermarkt-ը ցանկը կազմելիս հաշվի է առնում նաև տարիքը` նախապատվությունը տալով ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին։
Գերմանացի դարպասապահն այժմ 31 տարեկան է և 7-10-րդ հորիզոնականները զբաղեցրած իր գործընկերներից ավելի մեծ է` զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ Տեր Շտեգենը 2022/23 մրցաշրջանում եվրոպական ֆուտբոլում ամենաշատ «չոր» հանդիպում անցկացրած դարպասապահն է, ով անցկացրած 50 խաղում 28 անգամ դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ալիսոն Բեկեր, Անդրե Օնանա, Արոն Ռեմսդեյլ, Գրեգոր Կոբել, Էդերսոն, Մայք Մանյան, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Յան Օբլակ, Ջանլուիջի Դոնարումա, Ռուի Կոշտա, Տիբո-Կուրտուա