Աշխարհի ակումբային առաջնություն. «Ման. Սիթիի» հայտացուցակը 📸

Աշխարհի ակումբային առաջնություն. «Ման. Սիթիի» հայտացուցակը 📸

11/06/2025 - 22:18

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ – Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։

Պաշտպաններ – Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Այթ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։

Կիսապաշտպաններ – Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բերնարդու Սիլվա, Սավինիո, Մատեուշ Նունյես, Ռայան Շերկի, Կլաուդիո Էչևերի, Ֆիլ Ֆոդեն, Օսկար Բոբ, Նիկո Օ’Ռայլի։

Հարձակվողներ – Օմար Մարմուշ, Էրլինգ Հոլանդ։

Անգլիական գրանդը մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 18-ին ու կմրցի Մարոկկոն ներկայաղնող «Վիդադի» դեմ։ G խմբում «Սիթին» կհանդիպի նաև «Ալ Այինին» (ԱՄԷ, հունիսի 23) և «Յուվենտուսին» (Իտալիա, հունիսի 26)։

Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023