Աշխարհի ակումբային առաջնություն. Կայացավ խմբային փուլի վիճակահանությունը
ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացավ աշխարհի 2025 թ. ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։
Ձևավորվեցին հետևյալ խմբերը.
Խումբ A – «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)։
Խումբ B – ՊՍԺ (Ֆրանսիա), «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բոտաֆոգո» (Բրազիլիա), «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ)
Խումբ C – «Բավարիա» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Բոկա Խունիորս» (Արգենտինա), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)։
Խումբ D – «Ֆլամենգո» (Բրազիլիա), «Չելսի» (Անգլիա), «Լեոն» (Մեքսիկա), «Էսպերանս» (Թունիս)։
Խումբ E – «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա), «Ինտեր» (Իտալիա), «Մոնտերեյ» (Մեքսիկա), «Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Հարավային Կորեա)
Խումբ F – «Ֆլումինենսե» (Բրազիլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ուլսան» (Ճապոնիա), «Մամելոդի» (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Խումբ G – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Վիդադ» (Մարոկկո), «Ալ Ային» (Արաբական Միացյալ Էմիրություններ)
Խումբ H – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա), «Պաչուկա» (Մեքսիկա)
Հիշեցնենք` մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով։ Ակումբներն աշխարհի ակումբային առաջնությանը որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների համար։
Խմբերում առաջին երկու տեղերը գրաված ակումբները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆ-ում։
Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի է ունենալու 2025 թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ