Աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտներն` ըստ Opta-ի

Աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտներն` ըստ Opta-ի

10/06/2025 - 10:18

Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտներին։

Ըստ ընկերության սուպերհամակրգչի` մրցաշարը 18,5 տոկոս հավանականությամբ կհաղթի ՊՍԺ-ն։ Ֆավորիտների թվում փարիզյան գրանդին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (17,8), «Բավարիան» (12,8), «Ինտերը» (12,3), Մադրիդի «Ռեալը» (9,8)։

Ֆավորիտների լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Չելսին» (8,4 տոկոս), Դորտմունդի «Բորուսիան» (5,4), Մադրիդի «Ատլետիկոն» (5,1), «Յուվենտուսը» (3,6) և «Բենֆիկան» (3,3)։

Աշխարհի ակումբային առաջնությունը նոր ձևաչափով առաջին անգամ կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Մրցաշարին տարբեր աշխարհամասերից կմասնակցի 32

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023