Անտուան Գրիզմանը դարձավ Ատլետիկոյի պատմության լավագույն ռմբարկուն🎥
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում միմյանց դեմ են մրցում «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկո Մադրիդը»։
«Հնդկացիների» կազմից հանդիպանը մասնակցում է նաև Անտուան Գրիզմանը, ով 37-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։
32-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խփեց 174-րդ գոլը` դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
Այդ ցուցանիշով ֆրանսիացի հարձակվողը շրջանցեց Լուիս Արագոնեսին, ում անվան դիմաց մադրիդյան ակումբի մարզաշապիկով կա 173 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Իսպանիայի սուպերգավաթ, Լուիս Արագոնես, Ռեալ Մադրիդ