Կոնտե. «Ինտերը վերականգնեց հեղինակությունը. մենք վախեցրինք Յուվեին»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Յուվենտուսից» երկու խաղերի արդյունքում (0:0 և 1։2 առաջին հանդիպան ժամանակ) կրած պարտության և մրցաշարից դուրս մնալու մասին.
«Կարծում եմ` մենք պարտավոր էինք իրացնել ստեղծված պահերը։ Այս 180 րոպեների ընթացքում մենք տեսանք թիմ, որը պայքարեց մինչև վերջ․ մենք պատժվեցինք առաջին խաղում «Յուվեին» գոլեր նվիրելու համար։
Մինչև վերջին պահը ցանկանում էինք գոլ խփել, այդ դեպքում նրանք դժվար կացության առաջ կհայտնվեին։ Երբ սխալներ ես թույլ տալիս, պետք է սովորես դասեր քաղել դրանցից, այնուհետև ամեն ինչ սկսես նորից։
Մենք միշտ ձգտում ենք առավելագույնին՝ անգամ Չեմպիոնների լիգայում։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։ Մենք անդադար պետք է աշխատենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Ուղևորությունը նոր է սկսվում, մենք դաս ենք քաղում մեր սխալներից և շարունակում ենք աշխատել։ «Ինտերը» վերականգնեց հեղինակությունը․ մեր մրցակիցները վախենում են մեզանից․ մենք վախեցրինք «Յուվեին»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia պարբերականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Յուվենտուս