Անտոնիի ֆանտաստիկ բենեֆիսը! «Բետիսը» խոշոր հաշվով հաղթել է «Ռեալ Սոսիեդադին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսիեդադին»։
Անդալուզյան ակումբից փայլել է բրազիլացի անվանի վինգեր Անտոնին, որը գոլ է խփել, կատարել ասիստ, ինչպես նաև վաստակել 11-մետրանոց։ «Բետիսից» դուբլ է գրանցել Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Մարկ Ռոկան։
Անտոնիի վաստակած 11-մետրանոցը, սակայն, Ջովանի Լո Չելսոն չի կարողացել գոլով ավարտել. «Ռեալ Սոսիեդադին» փրկել է դարպասպաահ Ալեքս Ռեմիրոն։
Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը 32 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, բասկյան ակումբը 31 միավորով 11-րդն է։
Հիշեցնենք, որ Անտոնին հունվարին է վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Բետիս»։ 24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում 4 խաղում 3 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից