Անվանի մրցավարը կսպասարկի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը

Անվանի մրցավարը կսպասարկի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը

04/09/2025 - 16:13

Անվանի մրցավար Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Գլխավոր մրցավար – Էնթոնի Թեյլոր,

Եզրային մրցավարներ – Գարի Բեսվիկ, Ադամ Նան,

Տեսաօգնականներ – Պետեր Բենքս, Ստյուարտ Էտվել,

Չորրորդ պաշտոնյա – Ռոբերտ Ջոնս։

Բոլոր մրցավարներն Անգլիայից են։

46-ամյա Թեյլորն այս տարի մարտին Հայաստանի հավաքականի մասնակցությամբ սպասարկել է նաև Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարյության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումը (1:6)։

Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023