Անվանի լրագրողը տեղեկություն է հայտնել Ռանոսի ապագայի մասին
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։
Անվանի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Ֆորտունա Դյուսելդորֆը» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է վարձակալել նրան։ Կողմերն այդ հարցում հստակ բանակցություններ են վարում։
«Ֆորտունան» դեռ նախորդ ամռանն էր ցանկանում ձեռք բերել Ռանոսին, սակայն գործարքը չկայացավ։
Դյուսելդորֆը ներկայացնող ակումբը Բունդեսլիագա-2-ի ընթացիկ առաջնությունում 16 խաղում վաստակել է 26 միավոր և 4-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ Ռանոսը «Բորուսիայի» հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Նա մյոնխենգլադբախյան ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 11 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։ Երիտասարդ ֆուտբոլիստը նաև 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բորուսիա II»-ի կազմում անցկացրած 12 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա Մյունխենգլադբախ II, Գրանտ-Լեոն Ռանոս, Երկրորդ Բունդեսլիգա, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ, Ֆորտունա