Անվանի դարպասապահն աղիների վիրահատության է ենթարկվել 🎥
Անվանի դարպասապահ Յասպեր Սիլեսենը, որն այժմ հանդես է գալիս Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Լաս Պալմասում», աղիների անհապաղ վիրահատության է ենթարկվել, գրում է As-ը։
Հոլանդացի դարպասապահը «Սելտայի» դեմ 29-րդ տուրի հանդիպման (1:1) առաջին խաղակեսում մրցակցի հարձակվող Բորխա Իգլեսիասից ծնկով հարված է ստացել որովային և փոխարինվել 27-րդ րոպեին։
35-ամյա Սիլեսենին անմիջապես հոսպիտալացրել են և անհապաղ վիրահատել։
«Մեր դարպասապահ Յասպեր Սիլեսենը բարեհաջող վիրահատվել է` բարակ աղիքի վնասվածքի պատճառով։ Վիրաբուժական միջամտությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով»,- նշվում է «Լաս Պալմասի» պաշտոնական հաղորդագրության մեջ։
Յասպեր Սիլեսենը «Լաս Պալմասում» է հանդես գալիս 2024 թ. հուլիսից և 27 խաղից 4-ում դարպասն անառիկ է պահել։ Նա առավել հայտնի է «Այաքսում», «Վալենսիայում» և «Բարսելոնայում» ունեցած մրցելույթներով։ Սիլեսենը նաև 65 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների ազգային հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այաքս, Բարսելոնա, Բորխա Իգլեսիաս, Լա-լիգա, Լաս Պալմաս, Հոլանդիայի հավաքական, Յասպեր Սիլեսեն, Սելտա, Վալենսիա🙏 Cillessen llega al hospital tras su choque con Borja Iglesias.
— El Chiringuito TV (@elchiringuitotv) March 31, 2025
👉 El futbolista tiene perforado el intestino.
❤️ Recupérate pronto, @JasperCillessen. pic.twitter.com/i9sXahchBI