Անվանի ակումբը դիտարկում է Հայաստանի Մ-19 ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը

Անվանի ակումբը դիտարկում է Հայաստանի Մ-19 ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը

02/08/2025 - 14:20

«Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է կարիերան շարունակել Էյնդհովենի ՊՍՎ-ում, գրում է WFCGRONINGEN-ը։

Նիդերլանդների 26-ակի չեմպիոնը երտասարդական թիմի` «Յոնգ ՊՍՎ»-ի համար դիտարկում է մի շարք ֆուտբոլիստներ ձեռք բերելու տարբերակներ, որոնց թվում է նաև17-ամյա Գերագուսյանը։

Թեկնածուներից մյուսն էլ «Վիտեսի» կիսապաշտպան Յիմ Կոլերն է։

Գերագուսյանն անգլիական «Սանդերլենդի» Մ-21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ Հայ հարձակվողը 29 խաղ, 10 գոլ և 6 գոլային փոխանցում վիճակագրությունն էլ ունի ակումբի Մ-18 թիմում։

Պատանի ֆուտբոլիստը Հայաստանի Մ-19 հավաքականի անդամ է և 2 խաղում 1 գոլ է խփել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023