Անսու Ֆաթին նոր գործակալ ունի
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» վինգեր Անսումանե Ֆաթին փոխել է իր գործակալին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ 17-ամյա ֆուտբոլիստի շահերը պաշտպանելու է պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է նաև մի շարք այլ հանրահայտ ֆուտբոլիստների շահերը, ինչպես օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուն է։
Ֆաթիի նախկին գործակալը Լեո Մեսսիի եղբայրն էր՝ Ռոդրիգո Մեսսին։
Հավելենք, որ Անսու Ֆաթիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում է 170 մլն եվրո։ Հարկ ենք համարում նշել, որ Ֆաթիի՝ պաշտոնապես «Բարսելոնայի» առաջին թիմ տեղափոխվելուց հետո նրա հրաժարագինը դարձել է 400 մլն եվրո։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բորտոմեուն նշել է, որ խաղացողի հետ կապված մի շարք լուրջ առաջարկներ է ստացել եվրոպական տարբեր ակումբներից, սակայն դրանք մերժվել են։ Հայտնի է, որ այդ առաջարկներից մեկը կատարել է «Մանչեսթեր Յունայթեդը»։
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Ժորժե Մենդեշ, Լեո Մեսսի, Ռոդրիգո Մեսսի