Անսու Ֆաթին գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ 🎥
Անսու Ֆաթին գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ 🎥
28/09/2025 - 00:23

Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Լորյանին»։

Մոնեգասկյան ակումբի միակ գնդակը 90+7-ին 11-մետրանոցից խփել է Անսու Ֆաթին։

22-ամյա վինգերը նոր ակումբում գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Նա ամռանն է «Բարսելոնայի» վարձավճարով տեղափոխվել «Մոնակո»։

Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ խաղերում էլ գրավել էր «Բրյուգեի» ու «Մեցի» դարպասը։ Նոր ակումբում նա 3 խաղում աչքի է ընկել արդեն 4 անգամ։

«Մոնակոն» 12 միավորով երրորդն է, «Լորյանը»` 7 միավորով 10-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025