Անչելոտի. «Պերեսը մեծ ծրագրեր ունի` կապված հուլիս ամսվա հետ»
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի` 2022 թ. մի շարք ծրագրերի մասին.
««Ռեալում» ամեն ինչ անփոփոխ է և փոխվում են միայն մարզիչները. աշխատում են նույն մարզիչներն ու ֆիզիոթերապևտները։
Ակումբը շարունակում է առաջնորդվել նույն տեսլականով, ինչին չի խանգարում նույնիսկ ֆինանսական ճգնաժամի հասցրած վնասները։
2022 թ. դեկտեմբերին պատրաստ կլինի նոր «Սանտիագո Բերնաբեուն», իսկ Ֆլորենտինո Պերեսը մեծ ծրագրեր ունի` կապված հուլիս ամսվա հետ։
Հալա՞նդն ու Մբապե՞ն։ Եկե՛ք նրաց մասին խոսենք ավելի ուշ։
«Ռեալի» կողմից առաջարկը ֆանտաստիկ անկակնկալ էր` չնայած երբեք էլ կապը չէր կտրվել ակումբի հետ։
Եթե ամեն ինչ ինձնից կախված լիներ, ապա մինչև կյանքիս վերջ կմնայի այստեղ, քանի որ սա ֆուտբոլի և ապրելու համար լավագույն վայրն է»,- եզրափակել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ Կառլո Անչելոտին, խոսելով Պերեսի մեծ ծրագրերի մասին, նկատի ունի, որ «արքայական» ակումբը մեծ ակտիվություն է դրսևորելու տրանսֆերային շուկայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես