Անչելոտի. «Բելինգհեմն ինձ հիշեցնում է Զիդանին»
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին համեմատել է ֆրանսիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ.
«Հուսով եմ` նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լայպցիգի» դեմ հանդիպմանը։
Երբ նա բաց էր թողնում հանդիպումները, մյուս ֆուտբոլիստները, ինչպես, օրինակ, Խոսելուն ու Բրահիմը, մեծ ծավալի աշխատանք կատարեցին։
Կան ասպեկտներ, որոնցում Բելինգհեմն ինձ հիշեցնում է Զիդանին, օրինակ, նրա արտասովոր վարպետությունը գնդակով։
Զիդանն ավելի բարձրակարգ տեխնիկա ուներ, իսկ Բելինգհեմն ավելի հաճախ է գործում առաջնագծում։ Առաջին գոլի դրվագում նա արեց այն, որը քչերն են կարողանում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Ժիրոնային», իսկ Ջուդ Բելինգհեմն աչքի ընկավ երկու անգամ։
Անգլիացի ֆուտբլիստը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 16 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ