Անչելոտին Ռեալի ղեկին տոնած հաղթանակների քանակով հավասարվել է Զիդանին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ։
«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Կառլո Անչելոտին «Ռեալի» ղեկին տոնած հաղթանակների քանակով հավասարվել է Զինեդին Զիդանին։
Այժմ երկու մասնագետներն էլ «սերուցքայինների» հետ տոնել են 172 հաղթանակ։
Մադրիդյան ակումբի պատմության ամենաշատ հաղթանակ տոնած մարզիչների ցուցակում նրանք կիսում են 2-3-րդ հորիզոնականները։
Այդ ցուցանիշով նրանք զիջում են միայն Միգել Մունյոսին, ով «Ռեալի» հետ հաղթել է 357 հանդիպում։
Նշենք, որ Մունյոսը «Ռեալը» մարզել է 1959 և 1960-74 թթ.։
Հավելենք, որ Անչելոտիի օրոք «Ռեալը» 111 հանդիպում հաղթել է Լա լիգայի, 36 հանդիպում` Չեմպիոնների լիգայի, 17 հանդիպում` Իսպանիայի հավաթի, 4 հանդիպում` Աշխարհի ակումբային առաջնության, 2 հանդիպում` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և 2 հանդիպում` Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Աշխարհի ակումբային առաջնություն, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ