Անչելոտին կփոխի խաղային սխեման ու Մբապեին կթողնի պահեստայինների նստարանին
«Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը Մադրիդի «Ռռալը» կսկսի 4-4-2 խաղային սխեմայով, գրում է El Partidazo de COPE-ն։
«Արքայական» ակումբն Էլ կլասիկոն կսկսի հետևյալ մեկնարկային կազմով.
Դարպասապահ – Տիբո Կուրտուա։
Պաշտպաններ – Լուկաս Վասկես, Ռաուլ Ասենսիո, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի։
Կիսապաշտպաններ – Ֆեդերիկո Վալվերդե, Օրելյեն Չուամենի, Դանի Սեբալյոս, Ռոդրիգո։
Հարձակվողներ – Ջուդ Բելինգեմ, Վինիսիուս։
Սպասվում է, որ վնասվածքից նոր ապաքինված Կիլիան Մբապեն խաղը կսկսի պահեստայինների նստարանին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի փոխարեն մեկնարկային րոպեներից հարձակման գծում կխաղա Բելինգեմը։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Կիլիան-Մբապե, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ