Անհավատալի թրիլեր Թուրինում! «Յուվենտուսն» ու «Բորուսիան» գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥

Անհավատալի թրիլեր Թուրինում! «Յուվենտուսն» ու «Բորուսիան» գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥

17/09/2025 - 01:12

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Յուվենտուսն» ու Դորտմունդի «Բորուսիան» անհավանական թրիլերային խաղում 4:4 հաշիվը գրանցեցին։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ կեսում ակումբներն իսկական ներկայացում էին պատրաստել։

«Բորուսիան» Կարիմ Ադեյեմիի ու Ֆելիքս Նմեչայի գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ անցավ հաշիվի մեջ, սակայն տանտերերը պատասխանեցին Կենան Յիլդիզի ու Դուշան Վլահովիչի դիպուկ հարվածներով։

Գերմանական գրանդից 74-րդ ու 86-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Յան Կոուտոն ու Ռամի Բենսեբայինին` լուսատախտակին վառելով 4:2 հաշիվը։

Թվում էր, թե Նիկո Կովաչի գլխավորած թիմը կհաղթի գոլառատ խաղում, բայց թուրինյան գրանդն անհավանական կամք դրսևորեց` կորզելով ոչ-ոքի։

Նախ 90+4-րդ րոպեին Վլահովիչը դուբլ գրանցեց ու կրճատեց հաշիվը, ապա` 90+6-րդ րոպեին Լոյդ Քելին հերոսացավ` ձևակրեպելով հանդիպման վերջնական հաշիվը` 4:4։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025