Անհավանական 11 մետրանոց հարվածաշար Ճապոնիայից?
Լեգենդար ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան շարունակում է տիտղոսներ նվաճել։ Այս անգամ 35-ամյա խաղացողը «Վիսել Կոբեի» հետ նվաճել է Ճապոնիայի սուպերգավաթը։
Գավաթակի «Վիսել Կոբեն» սուպերգավաթի հանդիպման շրջանակում մրցում էր երկրի գործող չեմպիոն «Յոկոհամա Մարինոս» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3։3 հաշվով, իսկ հաղթողը որոշվել է 11 մետրանոց հարվածարի օգնությամբ։
Սակայն, հարվաշարը վերածվել է իսկական թրիլլերի։ Երկու թիմերը երկուական անգամ դիպուկ էին իրացրել իրենց հարվածները, իսկ 2։2 հաշվի ժամանակ կողմերը միասին վերցրած վրիպեցին միանգամից 9 հարված։ «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Յոտարու Յամագուչին դիպուկ իրացնելով իր թիմի 7-րդ հարվածը՝ Անդրես Ինիեստայի համար ապահովեց կարիերայի 32-րդ տիտղոսը։
# Անդրես-Ինիեստա, Վիսել Կոբե