Անհավանական ֆուտբոլ Բերգամոյում. Ատալանտան ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց Սալերնիտանային🎥

Անհավանական ֆուտբոլ Բերգամոյում. Ատալանտան ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց Սալերնիտանային🎥

16/01/2023 - 09:50

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում մրցեց «Սալերնիտանայի» դեմ։

Այս խաղում պարզապես գոլային հրավառություն եղավ, քանի որ «Ատալանտան» մրցակցին ջախջախեց 8:2 հաշվով։

Ջան Պիերո Գասպերինիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկմանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժերեմի Բոգան, Ջորջիո Սկալվինին, Տյոն Կոպմեյներսը, Ռասմուս Հոյլունդը, Էդերսոնը և Նադիր Զորտեան։

Հյուրերի գոլերը խփեցին Բուլայե Դիան ու Հանս Նիկոլուսին։

Այս հաղթանակից հետո բերգամասկները վաստակեցին 34 միավոր և զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։

Դավիդե Նիկոլայի թիմը, 18 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023