Անհավանական! Ռոնալդուն կրկնել է Յոզեֆ Բիցանի ցուցանիշը
Իտալական Ա սերիայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ կայացած խաղի վերջնամասում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։1։
Այդ գոլը թվով 759-րդն էր պորտուգալացու կարիերայում պաշտոնական հանդիպումներում։
Squawka, ESPN և այլ հեղինակավոր աղբյուրներ վկայում են, որ այս ցուցանիշով Ռոնալդուն հավասարվեց Ավստրիայի և Չեխոսլովակիայի հավաքականների նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանին (759 գոլ), ինչը համարվում է ֆուտբոլի համաշխարհային ռեկորդ։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ կան այլ աղբյուրներ, որոնց հաշվարկներով Բիցան, Պելեն և այլ ռմբարկուներ նախկինում խփել են ավելի շատ գոլեր, քան ներկայացվում է։
Օրինակ, Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF)-ի հաշվարկներով Բիցան հեղինակել է 805 գոլ, Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողներ Ռոմարիոն՝ 772, իսկ Պելեն՝ 767 գոլ։
# Ավստրիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Յոզեֆ Բիցան, Յուվենտուս, Պելե, Ռոմարիո