Անհավանական մեկնարկ. Ռեալն ու Սիթին երեք գոլ խփեցին 14 րոպեում 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» տանը մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպումը պարզապես անհավանական մեկնարկ ունեցավ. արդեն երկրորդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից աչքի ընկավ Բերնարդու Սիլվան, ով մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հարվածով։
Այդուհանդերձ, «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։ Նախ 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ռուբեն Դիաշը, ապա 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ