Անհավանական հետագծով գոլ` տուգանայինի իրացումից հետո Սեգունդայում 🎥
Իսպանիայի Սեգունդայի 8-րդ տուրում «Լեգանեսը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Անդորրային»։
48-րդ րոպեին հաշիվը բացել է Լուիշ Դուկը։ Կաբովերդեցի վինգերն աչքի է ընկել տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով։ Նրա հարվածից հետո գնդակն անհավանական հետագծով է ընթացել։
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում երկրորդ գոլն է խփել։
«Լեգանեսը» 10 միավորով 13-րդ տեղում է, «Անդորրան»` 14 միավորով 4-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեգանես, Լուիշ Դուկ, Սեգունդա, ՖԿ Անդորրա