Անհավանական թրիլլեր Լիգա 1-ում. Լիոնը ֆանտաստիկ comeback արեց Մոնպելյեի դեմ խաղում🎥

Անհավանական թրիլլեր Լիգա 1-ում. Լիոնը ֆանտաստիկ comeback արեց Մոնպելյեի դեմ խաղում🎥

07/05/2023 - 20:49

Ֆրանսիական Լիգա 1-ի 34-րդ տուրում «Լիոնը» սեփական հարկի տակ մրցեց «Մոնպելյեի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը պարզապես ֆանտաստիկ սցենարով ընթացավ, որն ավարտվեց «Լիոնի» անհավանական հաղթանակով` 5:4 հաշվով

Հանդիպման ընթացքում «Լիոնը» պարտվում էր 1:4 հաշվով, սակայն Լորան Բլանի թիմն իր մեջ ուժ գտավ և ֆանտաստիկ comeback արեց` հաղթական գոլը խփելով 90+10-րդ րոպեին

Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Ալեքսանդր Լյակազետետն, ով իր անվան դիմաց պոկեր գրանցեց` մրցակցի դարպասն ուղարկելով 4 գնդակ։

31-ամյա հարձակվողը Լիգա 1-ի շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրեց 24-ի և լավագույն ռմբարկուների պայքարում շրջանցեց ցուցակը գլխավորող Կիլիան Մբապեին (ՊՍԺ), ում անվան դիմաց կա 23 գոլ։

«Լիոնի» կազմից մեկ գոլ էլ խփեց Դեյան Լովրենը։

Ոչ պակաս հիասքանչ հանդիպում անցկացրեց «Մոնպելյեի» 20-ամյա հարձակվող Էլյե Վային, ով նույնպես դարձավ պոկերի հեղինակ` խփելով իր թիմի բոլոր գոլերը։

Երիտասարդ հարձակվողը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 17 գոլ։

Այս հաղթանակից հետո «Լիոնը» վաստակեց 56 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Մոնպելյեն», 43 միավորով, 12-րդն է։

Հավելենք, որ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Միշետ Տեր-Զաքարյանն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023