Անհավանական թրիլեր Միլանում! Ինտերն ու Յուվեն չպարզեցին հաղթողին 🎥

Անհավանական թրիլեր Միլանում! Ինտերն ու Յուվեն չպարզեցին հաղթողին 🎥

27/10/2024 - 22:59

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Հանդիպումն անցավ անհավանական թրիլերային պայքարում, որում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 4:4 հաշիվը։

Հանդիպման ընթացքում «ներաձուրիները» հաղթում էին նախ 1:0, ապա 4:2, սակայն «բյանկոներիները» կարողացան խուսափել պարտությունից։

Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Պյոտր Զելինսկին, մեկ գոլ խփեցին Հենրիխ Մխիթարյանը և Դենզել Դումֆրիսը։

Թուրինյան գրանդից դուբլ գրանցեց փոխարինման դուրս եկած Կենան Յիլդիզը, իսկ Դուշան Վլահովիչն ու Տիմոտի Վեան աչքի ընկան մեկական անգամ։

«Ինտերը» 18 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը, «Յուվենտուսը» 17 միավորով երրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023