Անհավանական Էրլինգ Հալանդ?

Անհավանական Էրլինգ Հալանդ?

19/01/2020 - 12:28

Ձմեռային դադարից հետո վերսկսվել է գերմանական Բունդեսլիգան։ Մեկնարկել է 18-րդ տուրը։

«Ագուսբուրգն» ու Դորտմունդի «Բորուսիան» իսկական ներկայացում էին պատրաստել երկրպագուների համար։ Առաջին խաղակեսից հետո Ֆլորիան Նիդերլեխների գոլի շնորհիվ տանտերեը նվազագույն հաշվով հաղթում էին։

Երկիորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Մարկո Ռիխտերը կրկնապատկեց հաշիվը՝ դարձնելով 2։0։ 49-րդ րոպեին Յուլիան Բրանդտը մեկ գնդակ հետ բերեց, սակայն 55-րդ րոպեին Նիդերլեխները դարձավ դուբլի հեղինակ։

Այդ գոլից հետո նոր ամեն ինչ սկսվում էր։ 56-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «իշամեղուների» նորեկ Էրլինգ Հալանդը, ով 59-րդ րոպեին առաջին իսկ հարվածով հաշիվը դարձրեց 3։2։

61-րդ րոպեին հաշիվը հավասարվեց․ աչքի ընկավ Ջեյդոն Սանչոն։ 9 րոպե անց՝ 70-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան արդեն դորտմունդցիները․ Հալանդը դարձավ դուբլի հեղինակ։ 79-րդ րոպեին հարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3։5։

Այսպիսով, դորտմունդյան ակումբը տանելով ֆանտաստիկ կամային հաղթանակ՝ 33 միավորով բարձացավ 4-րդ հորիզոնական։ «Աուգսբուրգն» ունի 23 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023