Անխել Դի Մարիան շուտով նոր ակումբ կունենա
«Յուվենտուսի» վինգեր Անխել Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բենֆիկա»։
Ինչպես տեղեկացնում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Այժմ արգենտինացի ֆուտբոլիստի և «արծիվների» ներկայացուցիչները քննարկում են կնքվելիք պայմանագրի ու մյուս փաստաթղթերի վերջին դետալները։
Ռոմանոն հաստատում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի «Բենֆիկա» տեղափոխությունը միայն ժամանակի հարց է և գրեթե կասկած չի հարուցում։
Սպասվում է, որ Դի Մարիայի ու պորտուգալական ակումբի միջև պայմանագիրը կկնքվի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Record-ը հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի` «Բենֆիկա» տեղափոխության հարցում մեծապես նպաստել է Արգենտինայի հավաքականում նրա խաղընկեր Նիկոլաս Օտամենդին։
Հավելենք, որ արգենտինացի հարձակվողը 2007-10 թթ. արդեն հանդես եկել է «Բենֆիկայի» կազմում` անցկացրած 121 խաղում դառնալով 15 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Անխել Դի Մարիան «Յուվենտուսի» գույները պաշտպանում էր 2022 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 40 հանդիպում` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, բենֆիկա, Յուվենտուս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո