Անթասիբություն․ Իտալիա 9։1 Հայաստան?
Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պալերմոյում մրցում էր Իտալիայի հավաքականի դեմ և կրեց հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։
Մեր տղաները չկարողացան ոչինչ առաջարկել իտալացիներին՝ պարտվելով 9։1 հաշվով: «Սկուադրա աձուրայի» կազմում դուբլի հեղինակ դարձան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն, իսկ Ժորժինիոն, Ֆեդերիկո Կիեզան, Ալեսիո Ռոմանյոլին, Նիկոլո Բարելա, ինչպես նաև Ռոբերտո Օրսոլինին աչքի ընկան մեկ անգամ։
Մեր հավաքականի կազմում հաշիվը «թրջեց» Էդգար Բաբայանը՝ հեռահար հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելությները Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում։ Մեր հավաքականը անցկացրած 10 հանդիպումներում տարավ 3 հաղթանակ, կրեց 6 պարտություն, 1 հանդիպում էլ ավարտեց ոչ-ոքի, խփեց 14, բաց թողեց՝ 25 գնդակ և վաստակած 10 միավորով հանգրվանեց նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում։
Իսկ աշխարհի քառակի չեմպիոնները 10 խաղում տարան նույնքան հաղթանակ և 30 միավորով որակավորվեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։
# Իտալիա-Հայաստան, իտալիայի հավաքական, Հայաստանի-հավաքական