Անդրես Ինիեստա. ՉԼ-ի ֆավորիտները Բարսելոնան, Լիվերպուլը և Յուվենտուսն են
«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կիսվել է Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» ցուցադրած խաղի մասին իր կարծիքով:
-Լա լիգա՞ն է ավելի կարևոր, թե Չեմպիոնների լիգա՞ն:
-Երկուսն էլ կարևոր մրցանակներ են: պետք է ուրախանալ հաղթանակով և տխրել, երբ պարտվում ես:
Ինձ համար ավելի կարևոր է առաջնության հաղթողի տիտղոսը, սակայն շատերը Չեմպիոնների լիգան համարում են ամենագեղեցիկ մրցանակը: «Ռեալի» խաղացողները կցանկանային ավելի շատ հաղթանակներ տանել առաջնությունում, իսկ «Բարսելոնայի» խաղացողները՝ Չեմպիոնների լիգայում:
-Կարո՞ղ էիք դուք ավելի հաճախ հաղթել Չեմպիոնների լիգայում:
-Ես երբեք չեմ զգացել, որ մենք ինչ-որ թիմից վատն ենք: Այո՛, մեր թիմը, հաշվի առնելով մեր կարողությունները, կարող էր ևս մեկ քայլ անել ՉԼ-ի ինչ-որ մի խաղարկությունում: Բայց պետք է ուրախանանք նրանով, ինչ ձեռք ենք բերել:
Ինչի՞ մասին կնախընտրեի մոռանալ:«Ռոմայի» դեմ հանդիպման: Ես չգիտեի, որ այդ խաղը ինձ համար կլինի վերջինը եվրոգավաթներում: Մենք անցկացնում էինք հիանալի մրցաշրջան: Առաջին խաղը հիանալի էր: Եվ այդ ճակատագրական երեկո կոտրվեց երազանքը՝ անձնական և ակումբային: Ամենացավալի կերպով:
-«Բարսելոնա» և ՄՅՈւ. դա ոճերի հակամարտությու՞ն է:
-Բոլորը սպասում են կոշտ հակամարտության:«Մանչեսթեր Յունայթեդը» «ՊՍԺ»-ի դեմ խաղում ապացուցեց, որ նրանց հետ պետք է հաշվի նստել, բայց «Բարսելոնան» իր լավ մարզավիճակում ավելի շատ շանսեր ունի առաջ գնալու:
-Նշեք այս Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին:
Դժվար է ասել: Ցանկացած անհաջող խաղ կարող է բերել դուրս մնալուն: «Բարսելոնա», «Լիվերպուլ» և «Յուվենտուս»: Բայց կան այլ թիմեր: Օրինակ՝ «Պորտուի» նման, որոնք կարող են օգտագործել իրենց հնարավորությունները և սխալներ թույլ չտան: Շատ ուրախ եմ, որ Կասիլյասն երկարացրել է պայմանագիրը և հասցնում է,- ասել է Ինիեստան Radio Marca-ի եթերում: