Անդրես Ինիեստան ֆուտբոլային ակումբ է ձեռք բերել
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան դարձել է դանիական «Հելսինգոր» ակումբի գլխավոր բաժնետեր։
Ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ լեգենդար ֆուտբոլիստը գործարքն իրականացրել է իր ընկերության` «NSN»-ի միջոցով։
NSN-ն էլ բաժնետոմսերը ձեռք է բերել շվեյցարական «Stoneweg» ընկերության հետ համագործակցության շրջանակում։ Կողմերն արդեն ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
«Հելսինգորը» հանդես է գալիս Դանիայի երրորդ դիվիզիոնում, 2024/25 մրցաշրջանում 15 խաղում վաստակել է 19 միավոր, 12 թիմերի պայքարում 7-րդ տեղում է։ Ակումբը մարզում է 1998-2002 թթ. «Բարսելոնայի» համակարգում աշխատած Պեպ Ալոմարը։
Հիշեցնենք, որ Անդրես Ինիեստան վերջերս է ավարտել կարիերան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# NSN, Անդրես Ինիեստա, Բարսելոնա, Դանիայի 3-րդ դիվիզիոն, Իսպանիայի հավաքական, Հելսինգոր, Պեպ Ալոմար