Անդրեյ Շևչենկոն, հնարավոր է, դառնա Միլանի գլխավոր մարզիչ

Անդրեյ Շևչենկոն, հնարավոր է, դառնա Միլանի գլխավոր մարզիչ

12/02/2020 - 19:03

«Միլանի» ղեկավարությունը դիտարկում է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին հրավիրելու տարբերակը։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Ստեֆանո Պիոլիից և ցանկանում է նոր գլխավոր մարզիչ հրավիրել ամռանը։

Ինչպես տեղեկացնում է Calciomericato-ն, 43-ամյա ուկրաինացու նշանակմանը աջակցում է ակումբի տեխնիկական տնօրեն, Շևչենկոյի նախկին խաղընկեր Պաոլո Մալդինին։ Հավանական է՝ ուկրաինացին «ռոսոներիների» մարզիչ կդառնա 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ։

Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Շևան «Միլանը» կգլխավորի միայն այն ժամանակ, եթե նրան թույլատրեն համատեղել նաև Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Հիշեցնենք, որ ուկրաինացի նախկին հարձակվողը իտալական ակումբի կազմում հանդես է եկել 1999-2006 թվականներին, ինչպես նաև 2008/09 մրցաշրջանում հանդես է եկել վարձավճարով։ Այդ ժամանակ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին Լոնդոնի «Չելսիին»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023