Շևչենկոն հեռացել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ իր պայմանագիրը լրացել է.
«Այսօր լրացել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ ունեցած իմ պայմանագրի ժամկետը։ Ես հավաքականում 5 տարի անցկացրի, ինչը դժվար աշխատանք էր։ Այն ապացուցեց, որ մենք կարողանում ենք ժամանակակից ֆուտբոլ խաղալ։
Ես շնորհակալ եմ ՈՒՖԱ-ի նախագահին և բոլոր ղեկավարներին, ովքեր ինձ հնարավորություն տվեցին աշխատել Ուկրաինայի հավաքականի ղեկին։ Շնորհակալ եմ բոլոր ֆուտբոլիստներին և այն մարդկանց, ովքեր օգնել են մեզ և եղել են հավաքականի մի մասնիկը։
Միասին մենք ցույց տվեցինք, որ մեր ֆուտբոլը նույնպես կարող է լինել մրցունակ, արդյունավետ և ոգեշնչող։ Հավատում եմ Ուկրաինային»,- Instagram-ի իր էջում գրել է 44-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայի հավաքականը գլխավորում էր 2016 թ. հուլիսից։ «Դեղինները» նրա գլխավորությամբ անցկացրել են 52 հանդիպում, տոնել են 25 հաղթանակ, 13 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 14 պարտություն։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը վերջերս կայացած Եվրո-2020-ի շրջանակում, Շևչոենկոյի գլխավորությամբ, հասել է մինչև մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ-Շևչենկո, ԵՎՐՈ-2020, Ուկրաինայի հավաքական, Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիա։