Անդրեա Պիռլոն մարզչական աշխատանքի կանցնի
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն, «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն մոտ է թուրինյան ակումբի Մ-23 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել 41-ամյա նախկին ֆուտբոլիստի պայմանագրի հարցում։ Սպասվում է, որ Պիռլոյի օգնականը կդառնա Ռոբերտո Բարոնիոն, ով ժամանակին գլխավորել է «Նապոլիի» Մ-19 տարեկանների թիմը, ինչպես նաև Իտալիայի պատանեկան տարբեր հավաքականներ։
Հիշեցնենք, որ Անդրեա Պիռլոն կարիերան ավարտել է 2017 թվականին։ Իտալացի նախկին ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է ամրիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթին»։ Պիռլոն ժամանակին հանդես է եկել նաև «Բրեշիայի», «Ինտերի» և «Միլանի» կազմում։
# Անդրեա Պիռլո, Յուվենտուս, Յուվենտուս Մ-23