Վերոնայի ֆուտբոլիստը հոսանքահարվել է՝ վայր ընկնելով գնացքի տանիքից
Ա սերիան ներկայացնող «Վերոնայի» երիտասարդական թիմի պաշտպան Անդրեա Գրեսելեի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 18-ամյա ֆուտբոլիստը նախորդ շաբաթ ընկերների հետ գտնվել է գնացքում։ Նրանք բարձրացել են գնացքի տանիք, որտեղ Գրեսելեն, դիպչելով էլեկտարական լարերին, հոսանքահարվել է, վայր ընկնելով 4 մետր բարձրությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստին հոսպիտալացրել են։ Բժիշկները Գրեսելեի մոտ ախտորոշել են ողնաշարի կոտրվածք և գլխուղեղի այտուց։
Նշվում է, որ փետրվարի 8-ին երիտասարդ ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել։ Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Սպասվում է, որ Գրեսելեն խաղադաշտ կկարողանա վերադառնալ միայն 2021 թվականի սեպտեմբերին։
Հավելենք, որ Անդրեա Գրեսելեն «Վերոնայի» սան է և հանդես է գալիս աջ եզրային պաշտպանի դիրքում։ Ֆուտբոլիստը դեռևս որևէ հանդիպում չի անցկացրել հարազատ ակումբի գլխավոր թիմում, սակայն նախորդ տարվա նոյեմբերին հայտավորված է եղել Իտալիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Կալյարիի» դեմ հանդիպմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեա Գրեսելե, Վերոնա