Անգլիացի ֆուտբոլիստը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Անգլիացի ֆուտբոլիստը ցմահ ազատազրկման է դատապարտվել

18/02/2020 - 12:47

Ջոզեֆ Տրեվորը, ով հանդես է գալիս Անգլիայի նշանակությամբ ութերորդ լիգան ներկայացնող կիսապրոֆեսիոնալ «Նյուքասլ Թաուն» ակումբի կազմում, դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչի պատճառ է հանդիսացել 18-ամյա աղջկա սպանությունը։

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա ապրիլին։ Տրեվորի զոհը եղել է Մեգան Նյութոնը, ով դեպքի օրը վերջացրել է աշխատանքը և ուղևորվել գիշերային ակումբ։ Ակումբից դուրս գալիս նա հանդիպել է Տրեվորին, ովքեր միմյանց ճանաչում էին դեռևս դպրոցական տարիներից։ Նյութոնը ֆուտբոլիստին առաջարկել է գիշերել իր տանը, իսկ Տրեվորը չի մերժել այդ առաջարկը։

Ավելի վաղ Տրեվորն արդեն լուրջ մեղադրանքների առաջ կանգնել է, երբ նրան մեղադրում էին բռնաբարության մեջ, սակայն այդ ժամանակ գործը դատարան չի հասել։ Տրեվորի խոսքերով իր և Մեգանի վեճի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ աղջիկն այդ պատմությունը պատմել է իր ընկերներին։

Ոստիկանությունը Նյութոնի մեջքի շրջանում հայտնաբերել էր դանակի 9 հարված։ Հետագայում պարզ դարձավ, որ Ջեզեֆ Տրեվորը դեպքի օրը եղել է ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023