Անգլիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի դարպասապահի գոլը սեփական դարպասից կատարած հարվածից հետո🎥
Անգլիայի նշանակությամբ 4-րդ դիվիզիոնի՝ Երկրորդ Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Չելթենհեմն» ու «Նյուփորթը» չպարզեցին հաղթողին՝ գրանցելով 1։1 հաշիվը։
Հանդիպման 12-րդ րոպեին «Նյուփորթի» ֆուտբոլիստները զարմանահրաշ գոլի հեղինակ դարձան։ Ակումբի դարպասապահ Թոմ Քինգի՝ սեփական դարպասից կատարած հարվածից հետո գնդակը գրեթե անարգել հասավ դեպի մրցակցի տուգանային հրախարակ՝ հայտնվելով դարպասում։ Այդ կերպ բացվեց խաղի հաշիվը։
Հետագայում «Չելթենհեմի» ֆուտբոլիստները 45+3-րդ րոպեին Մեթի Բլեյրի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։
# Երկրորդ Լիգա, Թոմ Քինգ, Նյուփորթ, Չելթենհեմ