Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան վերացրել է ավելի քան 60 բադերի
Անգլիայում սկանդալ է հասունանում։ Պարզվել է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան վերացրել է ավելի քան 60 բադերի, որոնք ներխուժել են հավաքականի մարզումային բազա։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, ասոցիացիայի աշխատակիցները նման քայլի են դիմել, քանի որ բադերն աղտոտում և վնասում էին խաղադաշտերի խոտը։ Խնդիրը եղել այն, որ ոչ միայն մարդիկ կարող էին սայթաքել և ընկնել, այլև նրանց կեղտի վրա հավաքվում էին բազմաթիվ միջատներ։ Այդ ամենը տեղի է ունեցել 2018-19 թվականների ընթացքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի Կենդանիների պաշտպանության կազմերպությունն ամբողջությամբ քննադատում է FA-ի վարած քաղաքականությունն այդ հարցում։
Նշվում է, որ ֆուտբոլային իշխանություններն ունեցել միայն 50 թռչունի վերացման իրավունք։