Անգլիայի ֆուտբոլային միությունը երկարաժամկետ փոխարինող է գտել Սաութգեյթի համար
Անգլիայի ֆուտբոլային միությունն սկսել է դիտարկել հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին փոխարինելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Սաութգեյթը կհեռացվի պաշտոնից, եթե «երեք առյուծները» ձախողեն Եվրո-2024-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` նման զարգացման դեպքում Անգլիայի ֆուտբոլային միությունը պատրաստ է պայմանագիր առաջարկել «Նյուքասլի» ներկայիս գլխավոր մարզիչ Էդի Հաուին, ում տեսնում են որպես Սաութգեյթի երկարաժամկետ փոխարինող։
Այդուհանդերձ, Հաուն հետաքրքրված չէ Անգլիայի հավաքականը գլխավորելով և մտադիր է դեռս մի քանի տարի աշխատել «կաչաղակների» ղեկին։
Բացի Հաուից, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է նաև Սթիվ Կուպերի (խմբ.` ներկայումս մարզում է «Նոթինգհեմ Ֆորեսթը») և Գրեհեմ Փոթերի (խմբ.` «Բրայթոնի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը) տարբերակները։
Հավելենք, որ Գարեթ Սաութգեյթի և Անգլիայի ֆուտբոլային միության միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. դեկտեմբերի 31-ին։
53-ամյա մասնագետը «երեք առյուծներին» մարզում է 2016 թ. սեպտեմբերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, Գարեթ Սաութգեյթ, Գերմանիա-2024, Գրեհեմ Փոթեր, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Էդի Հաու, Սթիվ Կուպեր